ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում 12.2%-ով աճել է

Վերջին լուրերը
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում 12.2%-ով աճել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023-ի առաջին 4 ամսում՝ հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 12.2%-ով, տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.4%-ով:

- Advertisement -
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում 12.2%-ով աճել է

Շինարարության ծավալը նույն ժամանակաշրջանում ավելացել է 16.8%-ով:

Առևտրի շրջանառությունը հունվար-ապրիլին 2022-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 23.2%-ով, իսկ մատուցված ծառայությունների ծավալը՝ 22.2%-ով:

2023-ի առաջին 4 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-ապրիլին 2022-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել է 1.1 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում` 3.3-ով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-ապրիլին 2022-ի նույն ժամանակի համեմատ աճել է 99.4%-ով:  Ընդ որում՝ 2022-ի առաջին 4 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 93.9 տոկոսով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները