2026-ը մեկնարկել է տնտեսական ակտիվության 7,6% աճով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 7,6%-ով: Տարվա առաջին ամսում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերն են եղել շինարարության ոլորտը, որն արձանագրել է 18,7% աճ, և արդյունաբերությունը, որի արտադրանքի ծավալն ավելացել է 10,6%-ով՝ կազմելով ավելի քան 229,5 մլրդ դրամ:

Զգալի առաջընթաց է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում, որտեղ արձանագրվել է 18,1% հավելաճ, իսկ ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) աճել է 7,4%-ով:

Ներքին շուկայում գնաճային միջավայրը մնում է կառավարելի. սպառողական գների ինդեքսը կազմել է 103,8%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 108,6%: Ի տարբերություն ներքին ակտիվության` արտաքին առևտրաշրջանառության ոլորտում նկատվել է որոշակի անկում. ընդհանուր ծավալը նվազել է 12%-ով՝ կազմելով 1,275.7 մլն դոլար: Ընդ որում, արտահանման ծավալները կազմել են 463,9 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 811,8 մլն դոլար:

Դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին կազմել է 379.98 դրամ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները