Կստեղծվի տների վաճառքի հայտարարությունների ստուգման պետական հարթակ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքում փոփոխություններին, որոնց շրջանակում նախատեսվում է ստեղծել պետական հարթակ՝ անշարժ գույքի վաճառքի հայտարարությունների ստուգման համար։ Նախագիծը շուտով կներկայացվի ԱԺ լիագումար նիստերին։

ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ էլեկտրոնային հարթակը կգործի կոմիտեին կից և նախատեսվում է գործարկել 2027 թվականից։ Այն հնարավորություն կտա ավտոմատ կերպով ստուգել մասնագիտացված կայքերում տեղադրվող վաճառքի հայտարարությունները՝ համոզվելու համար, որ առքուվաճառքի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը առկա են։

Համաձայն նախագծի՝ եթե սեփականատերը հայտարարություն տեղադրի որևէ մասնագիտացված կայքում, այն ավտոմատ կերպով կուղղվի կադաստրի հարթակ ստուգման համար։ Իսկ եթե քայլը սկսվի հենց պետական հարթակից, փաստաթղթերի հաստատումից հետո օգտատիրոջը կառաջարկվի ընտրել համապատասխան մասնագիտացված կայքեր։ Կոմիտեին չկցված կայքեր չեն կարող ընդունել անշարժ գույքի վերաբերյալ հայտարարություններ։

Փոփոխությունները նախատեսում են նաև, որ ռիելթորները պարտադիր պետք է ունենան բարձրագույն կրթություն և համապատասխան վկայական՝ ստացած թեստային քննության արդյունքում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները