TIME-ը հայկական Krisp-ը ներառել է հանդիպումների համար գրառումներ կատարող լավագույն AI գործիքների ցանկում

Վերջին լուրերը
TIME-ը հայկական Krisp-ը ներառել է հանդիպումների համար գրառումներ կատարող լավագույն AI գործիքների ցանկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

TIME պարբերականը ներկայացրել է հանդիպումների համար գրառումներ կատարող լավագույն AI գործիքների ցանկ՝ ներառելով նաև հայկական Krisp-ը։

«Որպես մանրամասն նշում կատարելու համար գործիք մենք ընտրում ենք Krisp-ը՝ իր հետշ օգտագործման և մանրամասն նշումներ կատարելու հնարավորությունների համար», — գրում է պարբերականը։

Նշվում է, որ Krisp-ի առավելություններն են նաև պրեմիում հատկանիշներն ու մրցունակ գինը։

Պարբերականը ներկայացրել է նաև այլ մանրամասներ գործիքի հատկանիշներից․

  • Krisp-ը ձայնագրում է հանդիպումները՝ օգտագործելով ձեր համակարգչի սեփական խոսափողը և բարձրախոսները, ինչը նշանակում է, որ կարիք չկա բոտ ավելացնել հանդիպումներին, որոնք կարող են շեղել մասնակիցների ուշադրությունը:
  • Ստեղծում է ճշգրիտ ամփոփագրեր և արձանագրություններ հանդիպումների համար`ճանաչելով խոսողի ձայնը։
  • Դեսքթոփ հավելվածն ունի վիջեթ, որը թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ միացնել եւ անջատել նշում կատարելու ֆունկցիան, ինչպես նաև փոխել խոսափողի եւ բարձրախոսի կարգավորումները եւ տեսնել ու միանալ առաջիկա հանդիպումներին:
  • Մեծաթիվ նշումներ ու ամփոփումներ է առաջարկում հավելվածի անվճար տարբերակը, իսկ պրոֆեսիոնալ պլանը՝ անսահմանափակ նշումների եւ ամփոփումների համար, ամսական ընդամենը 12 դոլար է։

Հայկական Krisp-ը արհեստական ​​բանականությամբ աշխատող հավելված է, որը հեռացնում է ֆոնային աղմուկը զանգերի ժամանակ՝ օգնելով բարելավել հաղորդակցությունն ու արդյունավետությունը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները