TikTok-ը դիտարկում է հարթակում արհեստական ինտելեկտի վրա հիմնված վիրտուալ գովազդային կերպարներ (ավատարներ) ավելացնելու հնարավորությունը, որոնք կարող են մրցակցել սովորական մարդկանց տեսանյութերում հովանավորվող գովազդների հետ, գրում է The Verge-ը։
Ըստ TikTok-ի՝ վիրտուալ ավատարները գովազդելու և վաճառելու են ապրանքներ՝ համաձայն սկրիպտների և գովազդատուների և վաճառողների հուշումների TikTok Shop-ում: Ըստ The Information-ի՝ ընկերության աշխատակիցները փորձարկել են արհեստական ինտելեկտով կառավարվող վիրտուալ կերպարները և եկել այն եզրակացության, որ տեխնոլոգիան դեռ պատրաստ չէ գործարկմանը և հաճախորդներին ավելի քիչ է գրավում, քան սովորական մարդիկ։
Շատ «տիկտոկերներ» գումար են վաստակում հարթակում՝ համագործակցելով հայտնի ապրանքանիշերի հետ, հատկապես այն բանից հետո, երբ TikTok-ը փակեց բովանդակություն ստեղծողների համար իր աջակցության ծրագիրը։ Նորության գործարկման ժամկետներ և այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: