Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում Binance-ի Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար, հայազգի Տիգրան Ղամբարյանը ստիպված է եղել հենակներով հասնել դատարան: Տեսանյութում նա ուղեկցող աշխատակցից բարկացած պահանջում է իրեն տրամադրել սայլակ և հայտարարում իր անմեղության մասին:
Binance-ի թոփ մենեջերը փետրվարից կալանավորված է Նիգերիայում, և բազմիցս մերժվել են գրավի դիմաց նրան ազատ արձակելու առաջարկները: Ընտանիքը հայտնում է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում վատթարացել է Տիգրանի ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Ղամբարյանի ընտանիքը պնդում է, որ նա վարակվել է մալարիայով, իսկ Նիգերիայի իշխանությունները չեն արձագանքում ներկայացված բժշկական փաստաթղթերին, որոնց համաձայն՝ նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ Տ.Ղամբարյանը և Binance-ի մեկ այլ ներկայացուցիչ ձերբակալվել են Նիգերիայի իշխանությունների կողմից այն բանից հետո, երբ նրանք ժամանել են երկիր՝ քննարկելու կառավարության մեղադրանքները: Binance-ը և Տ.Ղամբարյանն անձամբ մեղադրվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ։ Բորսայի մյուս աշխատակցին հաջողվել է փախչել կալանքից, և Նիգերիայի իշխանությունները դիմել են Ինտերպոլին նրան վերադարձնելու հարցում օգնության ստանալու համար։
Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը մայիսին բաց նամակ էր հրապարակել ի պաշտպանություն Տիգրանի, որտեղ, ի թիվս այլ բաների, նշել է, որ բորսայի ներկայացուցիչներին երկու անգամ առաջարկվել է «խնդիրները լուծել» կրիպտոարժույթով մեծ գումարի դիմաց։ Ի պատասխան՝ Նիգերիայում ոլորտի կարգավորողը հայտնել էր, որ նման հայտարարությունները նպատակ ունեն վարկաբեկել երկիրը, և Binance-ի կազմակերպած միջազգային արշավի մի մասն են
Նշենք, որ թեմային անդարդարձել էր նաև Reuters-ը՝ իր «Ամերիկացի օրենսդիրները Նիգերիայում ԱՄՆ դեսպանատանը հոր որում են պահանջել ազատ արձակել բանտարկված Տիգրան Ղամբարյանին մարդասիրական նկատառումներով, քանի որ նա վատառողջ է» խորագրով նյութում, և այլ միջազգային լրատվականներ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: