«Տիեզերական ճամբար 2023»-ն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«Տիեզերական ճամբար 2023»-ն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Երբ՝ օգոստոսի 6-12
Որտեղ՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Միջոցառման մասին․

- Advertisement -
«Տիեզերական ճամբար 2023»-ն ընդունում է հայտեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար 2023» (SpaceCamp 2023) գիտակրթական ճամբարը։

Ծրագրի նպատակն է հարստացնել 14-17 տարեկան պատանիների գիտելիքները տիեզերագիտության, Երկրի հեռակա դիտարկման և տիեզերական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ:

«Տիեզերական ճամբար 2023»-ի շրջանակներում կկազմակերպվեն ինչպես թեմատիկ ուսումնական և գործնական պարապմունքներ, այնպես էլ հետաքրքիր ժամանցային միջոցառումներ՝ սպորտային խաղեր, ազգային պարեր, այցելություն Տավուշի գեղատեսիլ վայրեր, հետաքրքիր ժամանց խարույկի շուրջ:

Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերական ոլորտով հետաքրքրված 14-17 տարեկան պատանիներ Հայաստանից և Սփյուռքից: 

Մասնակիցների ընտրությունը կկատարվի առցանց թեստի միջոցով, որը կներառի հարցեր  աստղագիտությունից, տրամաբանությունից և անգլերեն լեզվից (բազային գիտելիքներ): Ծրագրին մասնակցելու հնարավորություն կստանան առավելագույն միավորներ հավաքած 100 դիմորդները:

«Տիեզերական ճամբար 2023» գիտակրթական ճամբարի մասնակցությունն անվճար է, դիմումներն անհրաժեշտ է լրացնել մինչև հունիսի 26-ն՝ այստեղ։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները