Տիեզերական ճամբար 2022-ն ընդունում է հայտեր Հայաստանից և արտերկրից

Վերջին լուրերը
Տիեզերական ճամբար 2022-ն ընդունում է հայտեր Հայաստանից և արտերկրից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը, որին կարող են դիմել տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: 
SpaceCamp 2022 ծրագիրն իրականացվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության գործակցությամբ: Այն կտևի մեկ շաբաթ՝ հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում։

Ճամբարին մասնակցությունն անվճար է, իսկ հայտերի ընդունման ժամկետը հունիսի 15-ն է: Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ ընտրությունը կիրականացվի թեստի միջոցով, որը հաղթահարած մասնակիցների ցանկը կհրապարակվի հուլիսի 1-ին:

- Advertisement -
Տիեզերական ճամբար 2022-ն ընդունում է հայտեր Հայաստանից և արտերկրից

Հայաստանից մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: Մրցույթին կարող են մասնակցել նաև արտերկրից, լրացնելով հետևյալ հայտը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ գործակցությամբ՝ «Տիեզերական ճամբար 2022»-ն այս տարի ընդլայնում է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն ստեղծելով նաև սփյուռքի պատանիների համար:
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է ճամբարի կայքում

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները