Threads-ում 5 օրում գրանցվել է ավելի քան 100 միլիոն օգտատեր

Վերջին լուրերը
Threads-ում 5 օրում գրանցվել է ավելի քան 100 միլիոն օգտատեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Threads հավելվածի՝ հուլիսի 6-ի պաշտոնական թողարկումից սկսած՝ 2023 թվականի հուլիսի 10-ի դրությամբ հավելվածում գրանցվել է ավելի քան 100 միլիոն օգտատեր: Այս տվյալներն է հայտնում Quiver Quantitative վերլուծական ծառայությունը:

Threads-ը Twitter-ի մրցակիցն է Meta-ից: Գրանցման ժամանակ ծառայությունն առաջարկում է Instagram-ից ներբեռնել անունը, հետևորդներին և այլ տվյալներ: Ձեր Instagram-յան էջում էլ հայտնվում է համար, որով օգտատերը գրանցվում է Threads-ում:

Մարկ Ցուկերբերգը նշել է, որ թողարկումից 7 ժամ հետո հավելվածում գրանցվածների թիվը հասնում էր 10 միլիոնի:

TechCrunch-ը նշում է, որ օգտատերերին պահելը հեշտ գործ չի լինելու. ծառայությունը դեռևս չունի սոցցանցերին հատուկ շատ գործառույթներ՝ հեշթեգներ, հաղորդագրություններ և այլն:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև՝

- Advertisement -
Threads-ում 5 օրում գրանցվել է ավելի քան 100 միլիոն օգտատեր
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները