Marketwatch-ից Ջեյմս Ռոջերսն իր հոդվածում անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման աճող տեմպին։
Հեղիակը նշել է, որ աշխարհում երկար տարիներ որպես տեխնոլոգիական կենտրոններ են ճանաչվել Մանհեթենի Սիլիկոնային ծառուղին, Շոտլանդիայի Սիլիկոն Գլենից մինչև Հարավային Աֆրիկայի Սիլիկոնային հրվանդանը, սակայն, այժմ, Սիլիկոնային հովտից 7000 մղոն հեռավորության վրա, մեկ այլ տեխնոլոգիական կենտրոն է զարգանում՝ Կովկասի խորքում։
«Խորհրդային Միության փլուզումից և իր անկախությունը ձեռք բերելուց ավելի քան քառորդ դար ի վեր Հայաստանը կառուցել է զարգացող տեխնոլոգիական ոլորտ, որն ընդգրկում է արևմտյան տեխնոլոգիական հսկաների և մի շարք տեղական ստարտափների», – գրել է Ռոջերսը:
Հոդվածի հեղինակը նաև որոշ թվեր է ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանի կողմից 2023 թվականին ներկայացրած վիճակագրությունից՝ մեջբերելով այն փաստը, որ Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների թիվը 2022-ի համեմատ կրկնապատկվել է, իսկ աշխատողների թիվն աճել է 30%-ով։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: