Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը և Solana համայնքը տարին սկսել են բարեգործական ձեռնարկով: Նրանք հնարավորություն են ունեցել աջակցություն տրամադրելու հինգ կարիքավոր ընտանիքների:
Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ընտանիք ստացավ 1,000 ԱՄՆ դոլարին համարժեք արժողությամբ անհրաժեշտ պարագաներ՝ ներառյալ կահույք, կենցաղային տեխնիկա և սնունդ: Ընդհանուր առմամբ նվիրաբերվել է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
«Մեր առաքելությունն է օգտագործել Web3 համայնքի ուժը` իրական փոփոխություն իրականացնելու համար: Այս նախաձեռնությունը ապացուցում է, որ միասին կարող ենք փոխել այն մարդկանց կյանքը, ովքեր ամենից շատն ունեն դրա կարիքը»,-նշում են նախաձեռնության հեղինակները։
Այս նախաձեռնությունը երկու կառույցների նվիրումն է համայնքների աջակցությանն ու Web3 էկոհամակարգում բարության մշակույթի խթանմանը: 2025 թվականին նրանք շարունակելու են օգտագործել բլոկչեյն տեխնոլոգիաներն ու ապակենտրոնացված լուծումները՝ ոչ միայն նորարարությունները զարգացնելու, այլև համայնքներին աջակցելու և իրական մարտահրավերներին դիմագրավելու համար: