Կկայանա Circulathon երկօրյա հաքաթոնը

Վերջին լուրերը
Կկայանա Circulathon երկօրյա հաքաթոնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Circulathon-ը դինամիկ hackathon է, որը կենտրոնացած է շրջանաձև տնտեսության թեմայի վրա: Այստեղ մասնակիցները կմիավորվեն՝ զարգացնելու բեկումնային գաղափարներ, որոնք հասարակության մարտահրավերները կարող են փոխակերպել շրջանաձև բիզնես հնարավորությունների:  

Նպատակը

- Advertisement -
Կկայանա Circulathon երկօրյա հաքաթոնը

Հայկական շրջանաձև տնտեսության կոալիցիան՝ համալսարանականները, նորարարները, հետազոտողները, ձեռներեցներն ու տարբեր ծագում ունեցող քաղաքացիներ, համախմբվելու են այս միջոցառման շուրջ՝ համատեղ ստեղծելու լուծումներ, որոնք նպաստում են Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացմանը:

Ինչո՞ւ մասնակցել

Circulathon-ը ավելին է, քան պարզապես միջոցառում։ Այն հնարավորություն է տալիս շոշափելի փոփոխություններ իրականացնել Հայաստանի կայունության և տնտեսական զարգացման մեջ:

Համախմբելով մասնակիցների բազմազան խումբը՝ Circulathon-ը խթանում է նորարարությունն ու համագործակցությունը՝ իրական աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար: 

Ի՞նչ կտա հաքեթոնը մասնակիցներին

  • Հնարավորթյուն՝ զարգացնելու շրջնաձև բիզնես գաղափարներ,
  • Ցանց՝ արդյունաբերության առաջնորդների, քաղաքականություն մշակողների և էկո-չեմպիոնների հետ,
  • Փորձագիտական ​ և մենթորության հմտություններ։

Դիմելու կարգ

  • Ցանկացողները կարող են դիմել անհատապես կամ թիմով: Թիմերը կարող են բաղկացած լինել 3-7 անդամից:     
  • Անհատապես դիմելու դեպքում միջոցառման կազմակերպիչների կողմից մասնակիցները կխմբավորվեն թիմերի: 
  • Դիմորդները պետք է լինեն առնվազն 18 տարեկան: Վերին տարիքային սահմանափակում չկա։
  • Հատուկ կրթական նախադրյալ չի պահանջվում, սակայն կայունության, բիզնեսի, տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում համապատասխան փորձը կդիտվի որպես առավելություն: 

Circulathon-ը CirculUP նախագծի մաս է, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։

Ե՞րբ

Circulathon-ը տեղի կունենա հունիսի 29-30-ին։

Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 10: 

Միացե՛ք How2B-ի տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները