BANA Angels-ի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական հրեշտակային ներդրումային գագաթնաժողովին 

Վերջին լուրերը
BANA Angels-ի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական հրեշտակային ներդրումային գագաթնաժողովին 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

BANA Angels-ի հրեշտակ ներդրողների պատվիրակությունը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի ամենամեծ միջոցառումներից մեկին  հրեշտակային ներդրումների ոլորտում՝ Եվրոպական հրեշտակային ներդրումային գագաթնաժողովին  (European Angel Investment Summit): Միջոցառմանը մասնակցել են ներդրողներ, ձեռնարկատերեր, ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկներից։  European Angel Investment Summit 2024-ը յուրահատուկ հարթակ էր՝ կապեր հաստատելու միջազգային գործընկերների հետ, ովքեր կյանքի են կոչում նորարարություններ:

Հայաստանը ներկայացրել է BANA Angels-ի 6 հոգանոց պատվիրակությունը։ BANA Angels-ի նախագահ և Formula VC-ի գլխավոր գործընկեր Գրիգոր Հովհաննիսյանը հանդես է եկել նաև որպես ժյուրիի անդամ Innovation Showcase-ի շրջանակում։ 

BANA Angels-ի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական հրեշտակային ներդրումային գագաթնաժողովին 
- Advertisement -

Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի մասնակցության կարևորությանը` նշելով. «European Angel Investment Summit-ը հզոր հարթակ է նորարարության և ներդրումների համար, որը համախմբում է հրեշտակային ներդրումային համայնքի ամենապայծառ մտքերը։ Մեզ համար ոգեշնչող է տեսնել, թե ինչպես է մեր պատվիրակությունը ակտիվորեն նպաստում համաշխարհային նորարարության ապագային: Միջազգային գործընկերների հետ համագործակցելով՝ մենք ամրապնդում ենք հայկական ստարտափներին աջակցելու մեր կարողությունները և առաջարկում նրանց այն բոլոր գործիքներն ու կապերը, որոնք անհրաժեշտ են աշխարհում զարգանալու համար»:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները