Ներկայացվել է «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը

Վերջին լուրերը
Ներկայացվել է «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հանրությանն է ներկայացվել «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը։ Ապրիլի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը և Web3 Հայաստան հիմնադրամը հայտարարել են բացառիկ կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Այս ծրագիրն աշխարհում առաջինն է, որ առաջարկում է «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի կոչում՝ դառնալով նշանակալից նշաձող բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի կրթական առաջընթացի համար:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։ Նրանք քննարկեցին բլոկչեյն տեխնոլոգիաները կրթական ասպարեզում ինտեգրելու ռազմավարական նշանակությունը և ակնկալվող ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորեց կառավարության հանձնառությունը խթանելու նորարարությունը։ «Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի թե՛ տեղական և թե՛ միջազգային շուկայի պահանջները բավարարող ծրագրերը։ Այս նախաձեռնությունը բուհ-մասնավոր հատված գործակցության վառ ապացույցն է։ Նման ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն և էլ ավելի մեծ կերպով առաջկցության են արժանանալու կառավարության, մասնավորապես՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից»,-նշեց նա: Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նախարարության համար կարևոր են թիրախային ծրագրերը, և նման նախաձեռնությունները ներդրում են ապագայի մեջ։

Ռեկտոր Գոռ Վարդանյանն իր ոգևորությունն է հայտնել ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը կարող է լինել կրթական ոլորտում առաջամարտիկ։

«Մենք այսօր արձանագրում ենք երկու հաջողություն։ Համալսարանը Web3 Հայաստան հիմնադրամի հետ կարողացավ իրականություն դարձնել Բլոկչեյն և Արհեստական բանականություն դասընթացները։ ԲՏԱ նախարարության համաֆինանսավորմամբ իրականացված ծրագիրը ոչ միայն ուսանողների համար ապահովեց նոր գիտելիքներ, այլև մասնագիտական աշխատանք գտնելու, վերաորակավորվելու և մրցունակ լինելու հնարավորություն։ Երկրորդը, մենք կարողացանք ծրագրի կենսունակությունը ապահովել և ներդնել նոր մասնագիտական կրթական ծրագիր՝ «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ»։ Երկար չարչարվելու, բովանդակություն գեներացնելու շրջանակում ունեցանք ծրագիր, ստացանք լիցենզիան և այսօր արձանագրում ենք, որ այն առաջին բակալավրի որակավորում տվող կրթական ծրագրն է։ Այս ոլորտում դիպլոմավորված մասնագետներ ստեղծելու ծրագրեր դեռևս աշխարհում չկան»,-նշեց ռեկտորը։

Արտյոմ Հարությունյան էլ իր հերթին ընդգծեց. «Նախաձեռնելով այս ծրագիրը՝ մենք կամրջում ենք տեսական գիտելիքների և գործնական կիրառման միջև ընկած անջրպետը: Մեր հիմնադրամը՝ համագործակցելով Պոլիտեխնիկական համալսարանի հետ՝ զարգացնելու է նոր սերունդ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը: Համաշխարհային մասշտաբով «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը Հայաստանը կտեղավորի քարտեզի վրա՝ որպես թվային կրթության և նորարարության առաջատար»:

Բակալավրիատի ծրագիրը, որը մշակվել է Web3 Armenia հիմնադրամի առաջատար փորձագետների հետ համատեղ, նպատակ ունի ուսանողներին զինել բլոկչեյնի վերաբերյալ խորը գիտելիքներով և գործնական հմտություններով: Ուսումնական ծրագիրը ստեղծվել է՝ լուծելու համար այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը:

Նոր ծրագրի շրջանակում ընդունելությունը կսկսվի 2024 թվականին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները