Այսօր Anthropic ընկերությունը հայտարարել է, որ թողարկվում է Claude 3.5 Sonnet-ը, որը գալիք Claude 3.5 մոդելների ընտանիքում առաջին թողարկումն է: Claude 3.5 Sonnet-ը բարձրացնում է նշաձողը՝ գերազանցելով մրցակից մոդելներին և Claude 3 Opus-ին՝ արագությամբ և արժեքով: Այն 2 անգամ ավելի արագ է, քան Claude 3-ը։
- Ի՞նչ նորություն կա Claude 3.5 Sonnet-ում
Claude 3.5 Sonnet-ում ավելացվել է «արտեֆակտի աջակցություն» կոչվող հատկանիշը: Սա նշանակում է, որ մոդելն այժմ կարող է գեներացնել տարբեր տեսակի եզրակացություններ և արդյունքներ՝ չսահմանափակվելով միայն տեքստով՝ կոդ, տեքստ և այլն:
- Ինչով է Claude 3.5 Sonnet-ը լավ ChatGPT-4o- ից
Այն ավելի ուժեղ է մաթեմատիկայից, կոդավորումից, դիագրամների գծման, փաստաթղթերի հետ աշխատելու և նույնիսկ պատկերների ճանաչման աշխատանքներում՝ քան GPT-4o-ն։
Այն պատասխանելիս ավելի մարդասեր է իր վերլուծություններում, ավելի լավ է հասկանում հումորը, մանրամասները և բարդ հրահանգները։
Claude 3.5 Sonnet– ը անվճար հասանելիություն ունի բոլոր օգտատերերի համար։ Նրա բոլոր գործառույթները հասանելի են անմիջապես բրաուզերի պատուհանում. դուք կարող եք հավասարումից ստանալ գրաֆիկ, մի փոքր խմբագրել այն և նորից վերածել բանաձևի:
Նշենք, որ Claude 3.5 Sonnet-ը հասանելի է նաև Հայաստանում և հայերենով բարձր որակի կոնտենտ է ապահովում։
Claude 3.5 Sonnet- ը կարող եք օգտագործել կայքում, ինչպես նաև iPhone-ի համար նախատեսված հավելվածում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: