Հայտնի են «Ներուժ 5.0»-ի հաղթող ստարտափների անունները

Վերջին լուրերը
Հայտնի են «Ներուժ 5.0»-ի հաղթող ստարտափների անունները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի պաշտոնական փակման արարողությունը, հայտնում է Hightech.gov.am-ը։

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` ներկայացնելով «Ներուժ»-ի պատմությունը, այն նպատակը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, այն է՝ վերաիմաստավորել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, Հայաստանը սիրելու, Հայաստանին օգնելու հայեցակարգը։

Հայտնի են «Ներուժ 5.0»-ի հաղթող ստարտափների անունները
- Advertisement -


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ «Ներուժ»-ի բուն նպատակը միայն մասնակցելն ու հաղթելը չէ, շատ կարևոր է նաև կապեր ստեղծել այն մարդկանց ու մասնագետների միջև, որոնք ներգրավված են բարձր տեխնոլոգիական ոլորտրում։

Պաշտոնական ելույթներին հաջորդել է մրցանակների հանձնման արարողությունը։

«Ներուժ 5.0»-ին մասնակցել է 26 ստարտափ` 16 երկրից։ Այս տարի ստարտափների կարողությունների զարգացման նպատակով ներգարվվել է միջազգային հեղինակավոր աքսելերատոր «Plug and Play» կազմակերպությունը, որն իր մենթորական թիմով դասընթացների և անհատական մենթորության ձևաչափով ծրագրի վեցօրյա միջոցառման ընթացքում ակտիվ աշխատանքներ է տարել ստարտափների հետ։

Հայտնի են «Ներուժ 5.0»-ի հաղթող ստարտափների անունները

Մասնակից ստարտափներից վեցը դարձել են հաղթող՝ ստանալով դրամաշնորհներ՝ Հայաստան վերադառնալու և տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Ներկայացվող գաղափարները գնահատվել են երկու բաղադրիչով՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ»։

Ժյուրիի գնահատման արդյունքում «Գաղափարի փուլ» բաղադրիչով 1-ին պատվավոր տեղն է զբաղեցրել «Metacor» ստարտափը, որը զբաղվում է արյան անոթների, զարկերակների և այլ սնամեջ օրգանների համար նոր տեսակի ստենտի մշակմամբ, 2-րդը՝ «Sharper Soft»-ն է, որը տրամադրում է ծրագրակազմ՝ օգնելով կազմակերպություններին տվյալները վերածել գիտելիքների, 3-րդը՝ «Ayki»-ին, որը թվային գործիք է ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը բարձրացնելու համար:

Հայտնի են «Ներուժ 5.0»-ի հաղթող ստարտափների անունները

«Աճի փուլ» բաղադրիչով 1-ին պատվավոր տեղն է զբաղվեցրել «AnzoBio» ստարտափը, որը իրականացնում է անհատականացված բուժում և ախտորոշում հազվագյուտ գենետիկական հիվանդության համար, 2-րդը՝ «Moby»-ն է, որը տրամադրում է ակնթարթային 24/7 արհեստական բանականության վրա հիմնված հաճախորդների սպասարկում, 3-րդը՝ «Sleep Doctor»-ը բժիշկների և հիվանդների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է ապահովել ամբողջական քնի խնամք ողջ կյանքի ընթացքում:

Հիշեցնենք, որ «Ներուժ»-ը պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:


Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները