Bloomberg-ը հայտնում է, որ աշնանը ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է ներկայացնել չորս սմարթֆոն։ ՏՏ հսկան մտադիր է թողարկել չորս սմարթֆոն՝ iPhone 16, 16 Plus, 16 Pro և 16 Pro Max։ Սակայն որոշ սարքերի չափսերը կփոխվեն․ սովորական Pro մոդելի էկրանը 6,1-ից կբարձրանա 6,3 դյույմ, Pro Max-ը՝ 6,7-ից 6,9 դյույմ։ Հիմնական ֆլագման սարքերը կթողարկվեն նոր «վարդագույն ոսկե» գույնով։
Կայքի փոխանցմամբ՝ նոր շարքի բոլոր սմարթֆոնները կստանան հզոր A18 պրոցեսոր և 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն։ Սա անհրաժեշտ է, որպեսզի սարքերը կարողանան աշխատել արհեստական բանականության (AI) Apple Intelligence ծառայությամբ։ Apple-ը շատ պահանջկոտ է սարքի տեխնիկական բնութագրերի նկատմամբ. ապրանքանիշի ներկայիս սմարթֆոններից միայն iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը, որոնք ունեն նաև 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, կարող են աշխատել դրա հետ:
Բացի այդ, բոլոր չորս մոդելները կստանան Action Button, որն ավելացվել է միայն առաջատար սարքերում 2023 թվականին։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: