Hack2Check 2024 մրցույթը շարունակում է ընդունել հայտեր

Վերջին լուրերը
Hack2Check 2024 մրցույթը շարունակում է ընդունել հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է մեդիա և տեղեկատվական գրագիտությանն ուղղված նոր՝ Hack2Check հեքըթոնի մասին։ 

«Hack2Check․ մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագրի նպատակն է նպաստել նորարարական լուծումների զարգացմանը՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության բարելավման ու առցանց քարոզչության կանխարգելման գործում։ Ներգրավելով երիտասարդների, ՏՏ ոլորտի մասնագետների, մեդիա աշխատողների և մասնագետների՝ ծրագիրը միտված է բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը, վերազինելու և ի հայտ բերելու արդյունավետ լուծումներ, որոնք կզարգացնեն քննադատական մտածողությունը և դիմադրողականությունը քարոզչությանը։

Հեքըթոնի ընթացքում պետք է առաջարկել տեխնոլոգիական լուծումներով այնպիսի գաղափար, որը կօգնի նպաստել մեդիա և տեղեկատվական գրագիտությանը ստորև թվարկված ոլորտներում՝ նպաստելով  թիրախ խմբերի վարքագծային փոփոխությանը

  • Կրթական ոլորտ․ նախակրթական և հանրակրթական,
  • Ապատեղեկատվության, քարոզչության նույնականացում և դրանց դեմ պայքար,
  • Թվային անվտանգության և ապահով առցանց միջավայրի մարտահրավերներ,

Նախքան մասնակցության հայտը լրացնելը անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ հեքըթոնի Տեխնիկական առաջադրանքին, որը կօգնի պատկերացում կազմել, թե ինչ խնդիրներ պետք է լուծեն առաջարկվող նախագծերը, որոնք են թիրախային խմբերը, ինչպիսի թվային լուծումներն են խրախուսվելու, ինչ ուղղություններ ունի այս համատեքստում միջազգային փորձը։ Փաստաթղթում ներկայացված են նաև հեքըթոնի դիմորդների ընտրության չափանիշները։

Հեքըթոնի լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է 13,200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` դրանք իրականացնելու համար։ 

Մասնակցության տարիքային շեմը 18-ն է։ Թիմերը տարածքում կարող են աշխատել 24 ժամ։  Միջոցառման ընթացքում կապահովվի մասնակիցների սնունդը։ Ճանապարհածախսի աջակցություն ծրագիրը չի նախատեսում։ Կեցության աջակցության մանրամասները կներկայացվեն տեղեկատվական հանդիպումների ժամանակ, որոնց մասին կհայտարարվի հավելյալ։ 

Հեքըթոնը տեղի կունենա 2024 թ․ մայիսի 25-26-ին (մեկնարկ՝ մայիսի 25, 10։00, ավարտ՝ մայիսի 26, 18։00)՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) երևանյան գրասենյակում (Մելիք-Ադամյան 2/2)։

Թիմերը հնարավորություն ունեն դիմելու մինչև մայիսի 19-ը, ժամը 23։59-ը՝ լրացնելով առցանց հայտը։

Հեքըթոնի հետ կապված այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները