Կառավարությունը առաջարկում է կրկնապատկել շրջանառության հարկի դրույքաչափը

Վերջին լուրերը
Կառավարությունը առաջարկում է կրկնապատկել շրջանառության հարկի դրույքաչափը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը մայիսի 5-ին կայացած նիստի ընթացքում, որով նախատեսվում է շրջանառության հարկի բարձրացում և մի շարք ոլորտների դուրս բերում միկրոձեռնարկատիրության և շրջհարկի համակարգերից:

Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից, նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են Կառավարության ծրագրով նախանշված հետևյալ նպատակները.

1) շրջհարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ-ի համակարգի) շրջանակներում ձևավորվող հարկային բեռերի տարբերության կրճատում,

Շրջհարկը բարձրանալու է կրկնակի չափով և կազմելու է 10 տոկոս՝ գործող 5-ի փոխարեն և շեշտվել է, որ պետք է փուլ առ փուլ շրջանառության հարկի համակարգից հրաժարվել։ 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքների փոփոխության փաթեթը, դժգոհել է, թե շրջհարկի մեխանիզմը դարձել է արտոնյալ հարկային համակարգ․ «Գրեթե բոլոր ոլորտներում հարկման համակարգի ընդհանուր բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկն է»,- հայտարարել է Հովհաննիսյանը։ 

2) շրջանառության հարկ վճարողների ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձևավորում, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրապնդում,

3) գործունեության որոշ տեսակների դուրս բերում միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից՝ դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական:

Այդ գործունեության տեսակների շարքից են՝ նոտարական, փաստաբանական, վիճակախաղերի, անշարժ գույքի առքուվաճառքի և կամ վարձակալությամբ տրամադրման միջնորդական, վարսավիրական, մարմնի խնամքի, տեխսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապա­հով­ման մշակ­­ման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափա­գրման, բաղնիքների և շոգե­բաղնիքների կազմակերպման գործու­նեու­թյան տեսակ­նե­րով զբաղ­­վող ուղղությունները։ 

Հարկային շեմի բարձրացմամբ կառավարությունը նախատեսում է պետական եկամուտների աճ ունենալ՝ 17,8 միլիարդ դրամի չափով։ Ֆինանսերի նախարարը նշել է, որ կան 50 000-ից ավել շրջհարկ վճարողներ և բոլորը միասին 2023-ի արդյունքներով վճարել են Հայստանի հարկերի 2,3 տոկոսը, որը ըստ նրանց ցածր ցուցանիշ է։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները