Linux-ի ստեղծողը մեկնաբանել է AI-ը

Վերջին լուրերը
Linux-ի ստեղծողը մեկնաբանել է AI-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ֆինն ծրագրավորող և Linux միջուկի ստեղծող Լինուս Բենեդիկտ Տորվալդսը, որը հայտնի է իր կոշտ հայտարարություններով և ծրագրային ապահովման մշակողների քննադատությամբ, իր կարծիքն է հայտնել արհեստական ​​բանականության արդյունաբերության մասին։

«AI-ն իսկապես հետաքրքիր է: Կարծում եմ, որ դա կփոխի աշխարհը»,- ասել է Տորվալդսը TFiR-ին՝ Վիեննայում կայացած Open Source գագաթնաժողովում:

Միևնույն ժամանակ, Linux-ի ստեղծողը նշել է, որ AI-ի ամբողջ արդյունաբերությունը 90 տոկոսով մարքեթինգ է և 10 տոկոսն է միայն իրականություն: Մշակողը սակայն վստահ է, որ առաջիկա 5 տարում ամեն ինչ կփոխվի և մարդիկ ականատեսը կլինեն AI-ի օգտագործմանը՝ ամեն օր իրական աշխատանքային խնդիրները լուծելու համար, և ոչ միայն ChatGPT-ի հետ շփվելու համար:

Նրա ամբողջական հարցազրույցը կարող եք գտնել ստորև՝


Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները