Lավագույն գործատուներն ու ամենանպատակասլաց մասնագետները՝ կրկին Career City Fest-ում

Վերջին լուրերը
Lավագույն գործատուներն ու ամենանպատակասլաց մասնագետները՝ կրկին Career City Fest-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Lավագույն գործատուները, առաջատար փորձագետներն ու ամենանպատակասլաց մասնագետները կրկին մեկ հարթակում էին՝ միասին ստեղծելու նորարարության և գաղափարների փոխանակման իրական տոն: Ապրիլի 25-ին և 26-ին՝ Մերիդիան էքսպո կենտրոնում, տեղի ունեցավ Skill Event Marketing Company-ի կողմից կազմակրպված Career City Fest ամենամյա միջոցառումը։

Տարածաշրջանում առաջին և միակ կարիերայի քաղաքը երկու օր շարունակ հնարավորւթյուն տվեց հազարավոր մարդկանց և հարյուրավոր ընկերությունների ծանոթանալ միմյանց հետ, փոխանակվել գաղափարներով և ստեղծել նոր ու արժեքավոր համագործակցություններ։ Փառատոնի պաշտոնական բացումն անցկացվեց արդեն ավանդույթ դարձած մասնակից ընկերությունների և փողային նվագախմբի կորպորատիվ շքերթով։

Այցելուներին ողջունեց Skill Event Marketing ընկերության հիմնադիր՝ Սերգեյ Ուսնունցը և կարիերայի քաղաքի նոր քաղաքապետ՝ ծանրամարտի եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն՝ Նազիկ Ավդալյանը։ Career City Fest 2K25-ն այս տարի ավելի մասշտաբային, ավելի ստեղծարար և ավելի բազմազան էր: Մոտ 100 ընկերություններ ներկայացրեցին իրենց լավագույն գաղափարներն ու լուծումները, իսկ 10․000-ից ավել գրանցված այցելուներ բացահայտեցին նոր հեռանկարներ իրենց բիզնեսի և կարիերայի զարգացման համար։

Փառատոնը լի էր հետաքրքրիր անկնկալներով, խաղարկություններով ու ժամանցային ծրագրերով։ Դրա շրջանակում տեղի ունեցավ World’s Top Speakers in Armenia փակ միջոցառումը, որտեղ ելույթ ունեցավ գործատուի բրենդինգի ոլորտում առաջատար միջազգային փորձագետ Ռիչարդ Մոսլին՝ «Մարդկանցից դեպի եկամուտ․ Ինչպես է գործատուի բրենդը նպաստում բիզնեսի աճին» թեմայով։ Միջոցառման 100 ընկերություններից մեկն էլ արևային համակարգերի և ջրատաքացուցիչների տեղադրմամաբ, վաճառքով և սպասրկմամաբ զբաղվող ԷկոՎիլ ընկերությունն էր, որն արդեն 10 տարի ոլորտում է՝ գործելով ինչպես Հայաստանի ողջ տարածքում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում՝ Վրաստանում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում։ Կարիեր Սիթի Ֆեստի եզրափակիչ ու ամենասպասված հատվածը լավագույն գործատուների EVP Show-ն էր, որտեղ առաջատար ընկերությունները համարձակ շոուի ձևաչափով ցույց տվեցին իրենց աշխատանքային մշակույթը և որպես գործատու իրենց առավելությունները:

Փառատոնին որպես ինֆորմացիոն գործընկեր մասնակցեց նաև How2B-ն՝ իր հատուկ վիդեոնախագծով: Ինչ են սովորաբար հարցնում առաջատար ընկերությունների HR մասնագետները աշխատանքի հարցազրույցների ժամանակ, ու ինչ պատասխան տվեցին այդ հարցերին փառատոնի այցելուները՝ կտեսնեք How2B-ում շուտով՝ կարճ տեսանյութերի միջոցով: Դրանից բացի, նաև CCF2025-ի ամենահետաքրքիր ելույթների ու բաթլների ամենահետաքրքիր հատվածները ևս առաջիկայում կներկայացնենք Ձեր ուշադրությանը՝ մինչև հաջորդ Career City Fest:

Մանարամասները՝ մեր ռեպորտաժում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները