6G ցանցը  5G-ից ավելի արագ տվյալներ է փոխանցել

Վերջին լուրերը
6G ցանցը  5G-ից ավելի արագ տվյալներ է փոխանցել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ճապոնական ընկերությունների կոնսորցիումը փորձարկել է աշխարհում առաջին գերարագ անլար սարքը՝ վեցերորդ սերնդի (6G) բջջային ցանցերի համար: Փորձարկումների ընթացքում հնարավոր է եղել հասնել տվյալների փոխանցման 100 Գբիթ/վրկ արագության՝ ավելի քան 90 մետր հեռավորության վրա, ինչը առնվազն 10 անգամ գերազանցում է  5G-ի առավելագույն ցուցիչը։ Այսպիսի արագությամբ հնարավոր է, օրինակ, վայրկյանում հինգ HD ֆիլմ փոխանցել։

Գերմանական Statista ընկերության տվյալներով՝ սա մինչև 500 անգամ ավելի արագ է ամերիկյան T-Mobile հեռահաղորդակցության օպերատորի 5G ցանցերում միջին արագությունից։ 

Ճապոնական ընկերությունների կողմից անցկացված թեստի արդյունքները ցույց են տալիս, որ փակ տարածքում 6G անլար սարքը տվյալներ է փոխանցում 100 Գբիտ/վ արագությամբ՝ օգտագործելով 100 ԳՀց տիրույթ, իսկ դրսում՝ 300 ԳՀց հաճախականությամբ:Սարքը փորձարկվել է 100 մետր բարձրության վրա։

5G ցանցերի կոմերցիոն օգտագործումը սկսվել է 2019թ.-ից։ Ներկայում սա անլար կապի ամենաարդիական ստանդարտն է, և այն գործում է ժամանակակից սմարթֆոնների մեծ մասում:

Չնայած այն հանգամանքին, որ շատ երկրներում 5G-ին դեռ հասանելի չէ, գիտնականներն արդեն աշխատում են հաջորդ սերնդի ստանդարտի ստեղծման վրա։ 6G ցանցերի ենթակառուցվածքը մշակման փուլում է, և ակնկալվում է, որ ստանդարտի կոմերցիոն օգտագործումը կսկսվի հաջորդ տասնամյակում:

Ըստ Nokia-ի՝ 6G ցանցերը կօգտագործեն ավելի բարձր հաճախականության տիրույթներ՝ 100 ԳՀց-ից մինչև 300 ԳՀց: Ավելի բարձր հաճախականությունների տիրույթներ օգտագործելը նշանակում է ոչ միայն տվյալների փոխանցման ավելի բարձր արագություն, այլ նաև ազդանշանների փոխանցման և ուժեղացման բոլորովին նոր ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտություն:

5G-ի և 6G-ի հիմնական տարբերությունը էլեկտրամագնիսական սպեկտրի տարբեր հաճախականությունների միջակայքն է, որն օգտագործվում է տարբեր ստանդարտների սարքերի կողմից: Ավելի բարձր միջակայքերում աշխատելը սովորաբար նշանակում է շատ ավելի բարձր արագություններ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները