Մեկնարկել է «Գիտական ինկուբացիայի» ծրագրի 2024թ. միջազգային հայտերի ընդունման 2-րդ փուլը

Վերջին լուրերը
Մեկնարկել է «Գիտական ինկուբացիայի» ծրագրի 2024թ. միջազգային հայտերի ընդունման 2-րդ փուլը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» հայտարարել է «Գիտական ինկուբացիայի» ծրագրի 2024 թ-ի միջազգային հայտերի ընդունման 2-րդ փուլի մեկնարկի մասին։ Ծրագրի ներքո կաջակցեն բեկումնային գաղափարներ մշակող և կիրառական հետազոտություններ իրականացնող թիմերին՝ արդյունաբերական և գիտական համայնքների միջև երկկողմ համագործակցությունն ամրապնդելու, գիտության առևտրայնացման գործընթացը խթանելու և հետազոտության արդյունքի արժեքը բարձրացնելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է 3 փուլով՝

  • 1-ին փուլ՝ Գաղափար. սկզբնական փուլում ընտրված թեկնածուները սերտորեն կաշխատեն փորձագետների թիմի հետ՝ հղկելով իրենց գաղափարները կոնկրետ կիրառությունների համար:
  • 2-րդ փուլ՝ Իրականացում. Թիմերը մանրամասն կմշակեն ծրագրի պլան, կստանան մինչև $20,000 և կաշխատեն հայեցակարգի/նախատիպի մշակման վրա:
  • 3-րդ փուլ՝ Առաջխաղացում. Այս փուլում հնարավոր է ստանալ մինչև $100,000 լրացուցիչ ֆինանսավորում, բաժնեմասնակցային ներդրումներ ներգրավելու հնարավորություններ, և/կամ տեխնոլոգիաների լիցենզավորում արդյունաբերական կիրառությունների համար:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2024թ. օգոստոսի 30-ն է: Մանրամասներին ու դիմելու ընթացակարգին ծանոթացեք այստեղ։

«Գիտական ինկուբացիայի» ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները