Մեկնարկել է տեխնոլոգիական 5 մասնագիտություններով դասընթացների գրանցումը.

Վերջին լուրերը
Մեկնարկել է տեխնոլոգիական 5 մասնագիտություններով դասընթացների գրանցումը.
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2022 ծրագրով տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է, հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Դասընթացներն անցկացվելու են առկա ձևաչափով՝ հետևյալ ուղղություններով․

- Advertisement -
Մեկնարկել է տեխնոլոգիական 5 մասնագիտություններով դասընթացների գրանցումը.

1. Տեխնոլոգիական ձեռներեցություն

2. Ինժեներություն (տպասալիկների արտադրություն)

3. Կիբեռանվտանգություն

4. Բլոկչեյն (Blockchain)

5. Արհեստական բանականություն

Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (Երևանում դասընթացի արժեքի 30%-70%-ը, ՀՀ մարզերում և ԱՀ-ում դասընթացի արժեքի 40%-80%-ը):

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ոլորտի 900 միջին և բարձր մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների մասնակիցները ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան նաև գործնական պրակտիկա անցնել ԲՏ ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ կիրառելով ստացած գիտելիքներն ու հմտությունները:

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը։ Դասընթացների մասնակցության պայմաններն ու գրանցման հղումը գտեք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները