22.1 C
Yerevan
Sunday, June 4, 2023

«ՏՏ ընկերությունները կանգնած են քայքայման եզրին». Տեղի է ունեցել ԱՏՁՄ հետ համատեղ ասուլիս

spot_img
Վերջին լուրերը
«ՏՏ ընկերությունները կանգնած են քայքայման եզրին». Տեղի է ունեցել ԱՏՁՄ հետ համատեղ ասուլիս
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում կայացել է համատեղ ասուլիս, որտեղ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են հայտնել և լուծումներն առաջարկել արտարժույթի արժեզրկման պատճառով ստեղծված իրավիճակի առնչությամբ:  

«Այս տարվա փետրվար ամսից արտարժույթի շուկայում աննախադեպ արագությամբ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։ ՏՏ ոլորտում գործող որոշ ընկերություններ արտարժույթի արժեզրկման պատճառով փակվել են, մի մասն էլ կրճատումներ է արել։ Ոլորտն 90 և ավելի տոկոսով համարվում է արտահանող ոլորտ, պատվերները ստացվում են արտարժույթով և այն կորուստները, որոնք կրել են ընկերությունները, մեծ մասամբ վերականգնվող չեն։ Սա հսկայական հարված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտին»,- ասուլիսի ընթացքում նշել է ԱՏՁՄ նախագահ Հայկ Չոբանյանը:

ՏՏ կազմակերպությունների ղեկավարները ապրիլից սկսած բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Կենտրոնական բանկի և բոլոր գերատեսչությունների ղեկավարների հետ, իսկ հունիս-հուլիս ամիսներին ներկայացվել է ոլորտին աջակցելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ։

Սեպտեմբերի 12-ին Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ, որով նախատեսվում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների եկամտահարկի վերադարձ, որով կփոխհատուցվի կրած վնասների մի մասը, բայց նախագիծն առ այսօր չի ընդունվել։

«ԼայմՏեխ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ խնդրի մասին խոսվել է բազմիցս, լուծումներ են առաջարկվել՝ բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ են տալիս խուսափել ծանր հետևանքներից, սակայն ստացել են ոչ պատշաճ արձագանք և անտարբերություն խնդրին։ Իսկ քայլերը, որոնք արվում են, դեռ չեն լուծում խնդիրը։

«Փակվում են ոլորտային լուրջ ընկերություններ, կրճատվում են մասնագետներ, նվազում է աշխատավարձը: Այս գործընթացներից յուրաքանչյուրն իր վատ հետևանքներն ունի Հայաստանի համար: Ցածր աշխատավարձը արտահոսք է ապահովելու: Ոլորտը 25 տարվա ընթացքում փորձել ենք ոտքի կանգնեցնել, հարկային դաշտ ենք բերել, եթե արտահոսք էլ չլինի, մասնագետները սկսելու են ֆրիլանս տարբերակով աշխատել: Այս բարդ խնդիրների պատճառով այսօր ընկերությունները կանգնած են քայքայման եզրին»,- նշել է «ԴատաԱրտ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը։

Ասուլիսի նպատակն է ցույց տալ հանրությանը, որ մեծ ռիսկի տակ է դրվում ոլորտի հետագա զարգացումը, իսկ ընկերությունների պահանջն է Կառավարության առաջիկա նիստում ընդունել ՏՏ ոլորտում առաջացած ռիսկերը մեղմացնող նախագիծը։

Ասուլիսին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_img