Ozon-ն ընդլայնում է լոգիստիկ ծառայությունները և արագացնում ապրանքների առաքումը Հայաստանից

Վերջին լուրերը
Ozon-ն ընդլայնում է լոգիստիկ ծառայությունները և արագացնում ապրանքների առաքումը Հայաստանից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 3-ին Երևանում կայացած առաջին COM.E ON FORUM-ին Ozon մարքեթփլեյսը հայտարարեց Հայաստանում լոգիստիկ գործընթացներն ընդլայնելու և առաքումներն արագացնելու մասին։

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացնում են, որ մոտ ապագայում Ozon-ը 1,5 անգամ կընդլայնի Երևանում գործող պահեստային համալիրը և կմեկնարկի առցանց պատվերների մշակման ամբողջական շղթան։ Դրա շնորհիվ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները բերել մարքեթփլեյսի պահեստ, որտեղ դրանք կփաթեթավորվեն, կպահվեն, ապա կառաքվեն ինչպես Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստանի ամբողջ տարածքով։

- Advertisement -
Ozon-ն ընդլայնում է լոգիստիկ ծառայությունները և արագացնում ապրանքների առաքումը Հայաստանից

Երկրորդ եռամսյակի ավարտին Ozon-ը կգործարկի Երևանի պահեստից հայկական ապրանքները դեպի ռուսական պահեստներ ուղարկելու հնարավորությունը։ Այսպիսով, վաճառողները կկարողանան հնարավորինս մոտ պահել ապրանքները ռուս սպառողին և կկրճատեն առաքման ժամկետը:

Արդեն մայիսին վաճառողները կկարողանան փոխանցել ապրանքները գնորդներին Հայաստանի տարածքում գտնվող 192 առաքման կետերից որևէ մեկի միջոցով։ Այս կերպ ձեռնարկատերերը նվազագույնի են հասցնում ապրանքների առաքման ծախսերն ու ժամկետները: Ընկերությունը նախատեսում է նաև մինչև 2024 թվականի վերջն ավելի քան 2․5 անգամ ավելացնել առաքման կետերի գործընկերային ցանցը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Ozon-ում գրանցվել է ավելի քան 2.5 հազար տեղական վաճառող։ Հարթակում նրանց ստացած պատվերների թիվն ամեն ամիս կրկնապատկվում է, իսկ շրջանառությունը եռապատկվում է ամսական կտրվածքով: Հետևաբար, մենք հետագայում ևս նախատեսում ենք ակտիվորեն բարելավել լոգիստիկան, կրճատել ձեռնարկատերերի ապրանքների առաքման ժամկետները և օգնել նրանց մեծացնել եկամուտը մարքեթփլեյսի միջոցով», — նշեց Հայաստանում Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը:

COM.E ON FORUM-ը համախմբեց ավելի քան 400 ձեռներեցի և ընկերության գործընկերների: Միջոցառման ընթացքում փորձագետները խոսեցին Հայաստանում էլեկտրոնային առևտրի շուկայի զարգացման մասին։ Ozon-ի ղեկավարները և փորձառու վաճառողները կիսվեցին գործնական խորհուրդներով, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ բիզնես սկսել Ozon-ում և արագորեն ավելացնել շրջանառությունը:

ԱՊՀ երկրներում OZON-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականից։ Հայկական շուկա  մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ Երևանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը։

OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 350 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարար կարողանում է վաճառել ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

Միջոցառման մասին ավելի շատ մանրամասներ կգտնեք How2B-ի պատրաստած ռեպորտաժում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները