Հունիսի 19-22-ը Նյու Յորքում կկայանա Orion Summit 2023-ը, որը կկրի «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագիրը:
Միջոցառումը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:
Գագաթնաժողովի մասին մանրամասն կարող եք դիտել այս հոլովակում՝
«Orion Summit 2022-ի հաջողությունը մեզ վստահություն տվեց ավելի հավակնոտ ծրագրեր կազմելու և իրագործելու ստարտափ էկոհամակարգերի և տնտեսության զարգացման համար: Այս տարի գագաթնաժողովի նպատակն է ստեղծել բանկային ներդրումների միջավայր և խթանել համաշխարհային գործընկերությունը՝ Հայաստանում միաձուլումների և ձեռքբերումների (M&A),կորպորատիվ վենչուրային ֆոնդերի և ընտանեկան գրասենյակներիզարգացման միջոցով»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։