Կազմակերպիչ՝ Hyper Games Conference
Ձևաչափ՝ օնլայն
Երբ՝ մայիսի 26-27, 2022
Միջոցառման մասին․
Hyper Games միջազգային համաժողովը` hիպեր և հիբրիդային Casual խաղերի արտադրության զարգացմանը, աճին և առաջխաղացմանը նվիրված խոշոր օնլայն միջոցառումը, տեղի կունենա մայիսի 26-27-ին։
Համաժողովը բաղկացած է լինելու անհատական ներկայացումներից և թեմայի շուրջ պանելային քննարկումներից։
HGC-ի հիմնական թեմաներն առնչվելու են Հիպեր-Casual խաղերի ստեղծման հիմունքներին, խաղային մարկետինգին, հայտնի շուկաների վերլուծությանը։
Համաժողովին մասնակցությունը 2 տեսակի է` անվճար և վճարովի։
Ծրագրին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
Տոմսերը և մանրամասները՝ այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։