Երևանում կանցկացվի Game Conference Armenia 2022-ը

Կազմակերպիչ՝ Game Conf Armenia — GCA
Երբ՝ 
սեպտեմբերի 16-18

Միջոցառման մասին․

Սեպտեմբերի 16-18-ին Երևանում տեղի կունենա Game Conferеnce Armenia կամ GCA 2022 խաղային համաժողովը։ Այն առաջին հայկական մասշտաբային միջոցառում է, որտեղ վիդեոգեյմինգի ինդուստրիայի վետերանները և տեղի մասնագետները կխոսեն տեսախաղերից և կկիսվեն իրենց փորձով:

Միջոցառումը նախատեսվում էր իրականացնել դեռ 2020 թվականին, սակայն համավարակի պատճառով հետաձգվել էր։

GCA 2022-ի ընթացքում նախատեսվում է.

  • Խաղային ստարտափների աքսելերացիոն մրցույթ
  • Նեթվորքինգի տարածք տեսախաղեր ստեղծողների համար
  • Ոլորտի վետերանների կողմից իրականացվող դասախոսությունների ընտրություն
  • Վարպետության դասեր, քննարկումներ, հարցուպատասխան

Համաժողովի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այս հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ