Կազմակերպիչ՝ Armath Engineering Laboratories, Union of Advanced Technology Enterprises-UATE
Երբ՝ հունիսի 25, ժամը 10:30-17:00
Միջոցառման մասին․
Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքում տեղի կունենա Ճարտարագիտական մոդելավորման 3-րդ մրցույթը։ Մրցույթի ընթացքում Արմաթ-ի սաները կցուցադրեն եռաչափ մոդելավորման իրենց գիտելիքները, հմտությունները և ճարտարագիտական դետալների ու մեխանիզմների պատրաստման լուծումները։
Մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերով՝
1․ Ամենակայուն կամուրջ
2․ Արդյունավետ ռեդուկտոր
3․ Էներգաարդյունավետ հողմաղաց
4․ Սեյսմակայուն շենք
Տեղերը սահմանափակ են, մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։