Տեղի կունենա «ArmRobotics 2021» ինքնակառավարվող ռոբոտների առաջնությունը

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
Որտե՞ղ՝ 
Երևանի «Օլիմպավան» կենտրոն (Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 51)
Ե՞րբ
՝ դեկտեմբերի 12-ին, ժամը՝ 10:00-ին

Միջոցառման մասին

Դեկտեմբերի 12-ին Երևանի «Օլիմպավան» կենտրոնում տեղի կունենա «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնությունը, որը կրում է «Խելացի քաղաք» խորագիրը։

Մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման և տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում:

Առաջնությանը ներկայացվել է շուրջ 180 մասնակցության հայտ։ Շուտով հայտնի կլինեն եզրափակիչ անցած թիմերը։

Առաջնությանը մասնակցելու համար տեղերը սահմանափակ են: Մուտքն անվճար է և գրանցումով:

Հիշեցնենք, որ 2008թ-ից ArmRobotIcs ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

Գլխավոր հովանավորը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ