Learning Tech տեխնոլոգիական կոնֆերանս

Կազմակերպիչ՝ HelpSystems-Armenia, կազմակերպչական գործընկեր՝ Skill Event Marketing Company
Որտե՞ղ՝
ԵՊՀ դահլիճում (Երևան, Ալեք Մանուկյան 1)
Ե՞րբ
՝ նոյեմբերի 27-ին, ժամը՝ 09:30

Միջոցառման մասին

HelpSystems-Armenia-ն կազմակերպում է տեխնոլոգիական կոնֆերանս ոլորտի ապագա մասնագետների համար։

Learning Tech կոնֆերանսը միտված է ուղղորդելու և ոգեշնչելու ՏՏ ոլորտի սկսնակներին, ուսանողներին ու մասնագետներին, ովքեր ցանկանում են իրենց կարիերան սկսել կամ շարունակել ՏՏ ոլորտում և հասկանալ «ի՞նչ սովորել», «որտեղի՞ց սկսել» ու «ինչպե՞ս հաջողել» հարցերի պատասխանները:

Միջոցառման ընթացքում ՏՏ ոլորտի ավելի քան 20 փորձագետներ հանդես են գալու օգտակար ելույթներով, հարցուպատասխան սեսիաներով, պանելային քննարկումներով:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են հետևյալ հարցերը՝

• Ի՞նչ հնարավորություններ կան Հայաստանում տեխնոլոգիական կրթության համար։
• Որտե՞ղ կան ՏՏ ոլորտի կրթական ծրագրեր, սկսնակների համար թափուր հաստիքներ և փորձաշրջանների հնարավորություններ։
• Ինչպե՞ս սկսել կարիերա ՏՏ ոլորտում և հասնել հաջողության։
• Որո՞նք են ՏՏ-ում մասնագիտանալու համար անհրաժեշտ բազային հմտություններն ու ի՞նչ մարտահրավերներ կան։

Ինչպե՞ս մասնակցել

Մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր։ Գրանցվել կարող եք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ