Tesla-ն ցուցադրել է Optimus Gen 2 նոր մարդանման ռոբոտը

Վերջին լուրերը
Tesla-ն ցուցադրել է Optimus Gen 2 նոր մարդանման ռոբոտը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla-ն ցուցադրել է նոր մարդանման ռոբոտը՝ Optimus Gen 2-ը, որը շարժվում է 30%-ով ավելի արագ, քան իր նախորդը, իսկ մատների ծայրին տեղադրված են սենսորներ, որոնք ունեն 11 աստիճան ազատություն և ճնշման զգայունություն բոլոր տասը մատների վրա։ Սա թույլ է տալիս ապահով կերպով վարվել փխրուն առարկաների հետ։

Ռոբոտն առաջին մոդելի համեմատ «նիհարել է» 10 կգ-ով. նախորդ մոդելը կշռում էր 73կգ։

- Advertisement -
Tesla-ն ցուցադրել է Optimus Gen 2 նոր մարդանման ռոբոտը

Այն նաև դարձել է ավելի մարդանման և սկսել է ավելի լավ վերահսկել իր մարմինը: Բացի այդ, Optimus Gen 2-ի շարժումներն ավելի ճկուն են դարձել։

Ընկերությունը հատկապես հպարտանում է այս ռոբոտի բոլորովին նոր ձեռքերով, որոնք ունեն 11 աստիճան ազատություն և ճնշման զգայունություն բոլոր տասը մատների վրա։ Վերջին հատկությունը թույլ է տալիս ապահով կերպով վարվել փխրուն առարկաների հետ. ցուցադրական տեսանյութում ռոբոտը զգուշորեն որսացել է հավի ձվերը՝ միաժամանակ երկու մատով պահելով դրանք և պտտելով դրանք տարածության մեջ:

Tesla-ն առաջին մարդանման ռոբոտը ներկայացրել էր 2022 թվականի հոկտեմբերին։

Լավ տրամադրության համար խորհուրդ ենք տալիս տեսանյութը դիտել մինչև վերջ)

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները