Tesla-ն իր աշխատակիցներին կստիպի ռոբոտ ձևանալ

Վերջին լուրերը
Tesla-ն իր աշխատակիցներին կստիպի ռոբոտ ձևանալ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla կորպորացիան սկսել է աշխատակիցներ վարձել, ովքեր սեփական օրինակով կվարժեցնեն Optimus ռոբոտներին, գրում է Insider-ը։

Համապատասխան թափուր հաստիքի մասին հրապարկվել է Tesla-ի կայքում։ Դրա նկարագրության մեջ նշվում է, որ աշխատողը պետք է կրի հատուկ կոստյում և ընկերության գործարաններում կրկնի սովորական գործողություններ՝ ռոբոտներին մարզելու համար:

Թեկնածույի աշխատավարձը կարող է հասնել ժամում մինչև 48 դոլարի:

Ըստ մասնագետների Tesla-ն, ըստ էության, կստիպի աշխատողներին ձևանալ որպես ռոբոտ: Այնուհետև ինժեներները կգրանցեն տվյալներ աշխատակիցների շարժումների և գործողությունների վերաբերյալ և դրա հիման վրա կվարժեցնեն Optimus ռոբոտներին։

Սա է նաև պատճառը, որ ընկերությունը փնտրում է որոշակի հասակի մարդկանց, որոնք համապատասխանում են կոստյումի չափերին՝ ոչ ավելի, քան 170 սանտիմետր:

Նշվում է, որ Tesla-ն այս պաշտոնի համար վերջին մեկ տարվա ընթացքում վարձել է առնվազն 50 մարդու։ «Նրանք վճարում են մարդկանց՝ գործարան մտնելու և որոշակի բաներ անելու համար», – մեկնաբանել է Շեֆիլդի համալսարանի ռոբոտաշինության փորձագետ Ջոնաթան Այթկենը:

Tesla-ն դեռևս չի պատասխանել լուրը մեկնաբանելու հարցումներին:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել էր իր ընկերության կողմից 2026 թվականին մարդանման ռոբոտների զանգվածային արտադրություն սկսելու մասին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները