Telegram-ում կհայտնվի հնարավորություն՝ արդեն ուղարկված հաղորդագրություններին մեդիաֆայլեր ավելացնելու համար։
Դուք կարող եք մեկ կցված մեդիաֆայլը փոխարինել մյուսով, սակայն չեք կարող լրացուցիչ լուսանկարներ և տեսանյութեր ավելացնել գրառմանը կամ դրանք կցել հաղորդագրությանը, որն ուղարկվելիս միայն տեքստ է պարունակում:
Առաջիկա փոփոխությունների մասին հայտարարությունով կիսվել է մեսենջերի ղեկավար Պավել Դուրովը։ Ի թիվս այլ հնարավորությունների, կա նաև հնարավորություն պարզելու, թե երբ է հեղինակը խմբագրել հաղորդագրությունը:
Դուրովը չի հստակեցրել, թե երբ են թողարկվելու թարմացումները, սակայն նշել է, որ միայն «երեկ» առաջարկել է տասը բարելավում, և թիմն արդեն հասցրել է դրանցով «լիովին ֆունկցիոնալ կառուցվածքներ» պատրաստել։
Telegram-ը ներկայացրել է իր վերջին թարմացումը 2024-ի հոկտեմբերի 5-ին՝ գործարկելով «Նվերներ»-ը, ինչպես նաև ծրագրավորողների և բիզնեսների համար հաստատման կոդեր ուղարկելու հարթակը: