Պավել Դուրովն իր Տելեգրամյան ալիքում գրել է սոցիալական ցանցերում Facebook-ի խափանումից հետո Telegram-ի աշխատանքի մասին:
Ըստ Telegram մեսենջերի ստեղծողի՝ սա գրանցումների և օգտատերերի ակտիվության թվի ռեկորդային աճ է։
«Մեկ օրում մենք ընդունեցինք ավելի քան 70 միլիոն փախստականների այլ հարթակներից»,- գրել է Դուրովը: Նրա խոսքով Telegram-ը շարունակում էր անթերի գործել օգտատերերի ճնշող մեծամասնության համար:
Հնարավոր է, որ Ամերիկայի օգտատերերը զգացել են սովորականի համեմատ՝ ներբեռնման դանդաղ արագությունը, քանի որ մայրցամաքներից միլիոնավոր օգտվողներ «շտապել են Telegram», – ավելացրել է Դուրովը:
«Beeline.Analytika» հետազոտական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 4-ին Telegram-ում գրանցումների թիվը նախորդ օրվա միջինի համեմատ աճել է 143% -ով:
Ըստ Sensor Tower-ի՝ 2021 թվականի օգոստոսին աշխարհում Telegram-ի բեռնումերի թիվը գերազանցել է 1 միլիարդը: Հունվարի սկզբին WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության փոփոխության պատճառով մեսենջերը երեք օրվա ընթացքում ընդունեց 25 միլիոն նոր օգտատեր: