Telegram-ը նոր հնարավորություններ է ավելացնում

Վերջին լուրերը
Telegram-ը նոր հնարավորություններ է ավելացնում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ներբեռնման կառավարիչ, հավելվածի նոր ընտրացանկ, հեռարձակում այլ հավելվածներով և ավելին․ Telegram-ը հանդես է եկել նորարարություններով։

Ներբեռնման կառավարիչ (մենեջեր)

Telegram-ում հնարավոր կլինի կիսվել ցանկացած ձևաչափի մինչև 2 ԳԲ ֆայլերով, անսահմանափակ ամպային պահեստավորումն էլ հասանելի է դառնում բոլոր օգտատերերին:

- Advertisement -
Telegram-ը նոր հնարավորություններ է ավելացնում

Որոնման բաժնում օգտատերերը կարող են գտնել «Ներբեռնումներ» նոր ներդիրը և տեսնել բոլոր ներբեռնվող ու վերջերս ներբեռնված ֆայլերը: Նույն տեղում հնարավոր է դադարեցնել ներբեռնումը, վերագործարկել կամ փոփոխել ներբեռնման առաջնահերթությունը:

Հավելվածի ընտրացանկ (մենյու)

Մի քանի լուսանկար կամ տեսանյութ ուղարկելիս օգտատերերը կարող են խմբագրել ալբոմը՝ փոխել ֆայլերի հերթականությունը, հեռացնել ավելորդները, ավելացնել ենթագրեր։ Դա անելու համար անհրաժեշտ է մենյուի վերևի հատվածում սեղմել «Ընտրված է» կոճակը։ Թարմացված «Ֆայլեր» բաժնում կարող եք տեսնել բոլոր վերջերս ուղարկված ֆայլերը և օգտագործել ըստ անունների որոնման հնարավորությունը:

Հեռարձակումներ՝ այլ ծրագրերի օգտագործմամբ

Խմբերում և ալիքներում, OBS Studio-ի կամ XSplit Broadcaster-ի օգնությամբ, կարող են հեռարձակվել տեսանյութեր՝ առանց դիտողների քանակի սահմանափակման։

Telegram-ն ունի նաև այլ նորություններ՝ թարմացված պրոֆիլի էջեր, որոնք կարող են դիտել նաև չգրանցված օգտատերերը, հեռախոսահամարների հղումներ, ինչպես նաև հաստատման նոր ինտերֆեյս:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները