Telegram-ը հայտարարել է Stories ձևաչափի գործարկման մասին

Վերջին լուրերը
Telegram-ը հայտարարել է Stories ձևաչափի գործարկման մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է մեսենջերում Stories գործառույթի գործարկման մասին։

Նրա խոսքով՝ օգտատերերը վաղուց են խնդրել նման գործառույթ, իսկ փակ թեստավորման ընթացքում այն գնահատվել է նույնիսկ մեսենջերի թիմում գործառույթի քննադատների կողմից։

- Advertisement -

Telegram Stories-ը բոլոր օգտատերերի համար կգործարկվի արդեն հուլիսի սկզբից, այն կունենա.

  • գաղտնիություն (ընտրելու հնարավորություն, թե ով կարող է դիտել story-ներից յուրաքանչյուրը)
  • օգտվողի կոմպակտ ինտերֆեյս (չաթերի ցանկի վերևի բաժնում)
  • ճկունություն («Կոնտակտներ» բաժնում ուրիշների կողմից տեղադրված պատմությունները թաքցնելու ունակություն)
  • մակագրման հնարավորություն (հնարավոր կլինի ավելացնել տեքստ և հղումներ, ինչպես նաև նշել այլ մարդկանց)
  • կրկնակի տեսախցիկի աջակցություն (ինչպես Telegram-ի տեսահաղորդագրություններում՝ հնարավոր կլինի միաժամանակ նկարահանել և հրապարակել սմարթֆոնի առջևի և հետևի տեսախցիկներով արված լուսանկարներ և տեսանյութեր)
  • ժամանակի ընտրության հնարավորություն (օգտատերը կարող է ընտրել Story-ի ավարտը՝ 6, 12, 24, 48 ժամ կամ մշտապես ցուցադրել դրանք:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները