Հեռահաղորդակցության 3 օպերատորները 2024 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին 40 ընկերություններից են և միասին վճարել են 18,8 մլրդ ՀՀ դրամի հարկ՝ 7%-ով ավելի քիչ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Վճարած հարկերի մեծությամբ առաջատարը «Վիվա Արմենիա»-ն է, որը վճարելով 10,7 մլրդ դրամ հարկ (31%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում) ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը՝ նախկին 13-ի փոխարեն։
«Յուքոմ»-ի պարագայում վճարված հարկերի մեծությունը նվազել է շուրջ 37%-ով և 2024-ի առաջին կիսամյակում կազմել է 4,3 մլրդ ՀՀ դրամ։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ընկերությունը զիջել է իր դիրքերը 12 կետով և զբաղեցրել է 30-րդ տեղը։
Հաջորդում է Տելեկոմ Արմենիան, որը 2024-ի առաջին կիսամյկի խոշոր հարկ վճարողների ցանկում 39-րդն է՝ նախկին 25-ի փոխարեն։ Ընկերությունը վճարել է 3,7 մլրդ ՀՀ դրամ հարկ՝ 28%-ով ավելի քիչ քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։
Ոլորտում ամենաշատ շահութահարկը վճարել է «Վիվա Արմենիան»՝ 3,2 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Յուքոմ»-ը և «Տելեկոմ Արմենիան» համապատասխանաբար՝ 84,8 մլն դրամ և 30,2 մլն դրամ։
«Վիվա Արմենիա»-ն վճարել է 1 մլրդ դրամի եկամտային հարկ, «Յուքոմ»-ը՝ 932,9 մլն դրամի, «Տելեկոմ Արմենիա»-ն՝ 986 մլն դրամի, իսկ ԱԱՀ՝ համապատասխանաբար՝ 4 մլրդ ՀՀ դրամ, 2,4 մլրդ դրամ, 1,8 մլրդ դրամ։
Կարդացեք նաև՝
- Հեռահաղորդակցության շուկան 2024-ի առաջին եռամսյակում
- 2024թ. առաջին կիսամյակի խոշոր հարկ վճարողները․ Նոր թարմացումներ առաջատար տասնյակում
- Որո՞նք են ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարող ընկերությունները 2024թ. առաջին կիսամյակում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: