Telcell-ը և Հայէկոնոմբանկը ամրագրել են 15-ամյա համագործակցությունը՝ նոր համաձայնագրով

Վերջին լուրերը
Telcell-ը և Հայէկոնոմբանկը ամրագրել են 15-ամյա համագործակցությունը՝ նոր համաձայնագրով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Telcell-ը և Հայէկոնոմբանկը խորացնում են 15-ամյա գործընկերային հարաբերությունները և առաջին անգամ ներկայացնում Telcell Wallet էլ․ դրամապանակից օնլայն եղանակով բանկային հաշվի բացման առանձնահատուկ լուծումը՝ խթանելու անկանխիկ գործառնությունները, ապահովելու տրամադրվող ծառայությունների անվտանգությունը, միաժամանակ ապահովելով ֆինանսական ծառայությունների հարմարավետությունը հաճախորդների համար: 


Այս լուծումը թույլ է տալիս անվճար բանկային հաշիվ բացել անմիջապես Telcell Wallet էլ․ դրամապանակում և այդ հաշիվը համալրել Telcell-ի ավելի քան 4000 տերմինալներով ողջ Հայաստանում ու Արցախում: Բանկային հաշվին համալրած գումարը անմիջապես փոխանցվում է Telcell Wallet-ի հաշվին։

- Advertisement -
Telcell-ը և Հայէկոնոմբանկը ամրագրել են 15-ամյա համագործակցությունը՝ նոր համաձայնագրով

«Սա նոր մակարդակի գործակցություն է՝ ուղղված Բանկի և վճարահաշվարկային կազմակերպության ներուժի արդյունավետության բարձրացմանը, շուկայում նոր ստանդարտների ամրագրմանը, հաճախորդներին հարմարավետ ու ապահով ծառայությունների մատուցմանը, միաժամանակ՝ համահունչ ՀՀ Կենտրոնական բանկի բաց բանկինգի ռազմավարությանը»,- նշված է կողմերի համատեղ հաղորդագրությունում:

Telcell Wallet-ով հնարավոր է 450-ից ավելի ծառայությունների դիմաց ցանկացած պահի ակնթարթորեն վճարել օնլայն ռեժիմում։ Կատարել QR-ով վճարումներ, փոխանցումներ քարտից քարտ, ստանալ վարկեր, կուտակել BONուսներ և շատ ավելին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները