«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Վերջին լուրերը
«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակում՝ համաձայն 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված որոշման: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրն է AMTLCLS10ER3, բորսայական հապավումն է TLCL, ցուցակման մակարդակը՝ B հարթակ:

Բաժնետոմսերի թողարկման ծավալը կազմում է 1,212,750,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը՝ 35 ՀՀ դրամ: Առաջին առևտրային օրը նշանակված է 2024 թվականի դեկտեմբերի 30-ին:

Բաժնետոմսերի շուկա ստեղծողը «Արմբրոկ» ներդրումային ընկերությունն է, որը հանդես կգա որպես միջնորդ՝ նպաստելով բաժնետոմսերի շրջանառությանը բորսայի հարթակում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները