Տեխնիկական անգլերենի անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Տեխնիկական անգլերենի անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Gyumri Technology Center — GTC
Տևողություն՝ 2 ամիս
Ձևաչափ՝ լսարանային
Որտեղ՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Միջոցառման մասին.

- Advertisement -
Տեխնիկական անգլերենի անվճար դասընթացն ընդունում է հայտեր

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Enterprise Incubator Foundation (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (Gyumri Technology Center — GTC) «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում են «Տեխնիկական անգլերեն»-ի դասընթաց՝ Շիրակի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կզարգացնեն անգլերենի գրավոր և բանավոր իմացությունը, ինչը հնարավորություն կտա կատարելագործել մասնագիտական կարողությունները՝ օգտվել օտարալեզու գրականությունից և հաղորդակցվել միջազգային գործընկերների հետ։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը:

Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպվող միայն մեկ դասընթացի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները