Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Gyumri Technology Center – GTC
Տևողություն՝ 2 ամիս
Ձևաչափ՝ լսարանային
Որտեղ՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Միջոցառման մասին.
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Enterprise Incubator Foundation (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (Gyumri Technology Center – GTC) «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում են «Տեխնիկական անգլերեն»-ի դասընթաց՝ Շիրակի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար:
Դասընթացի շրջանակում մասնակիցները կզարգացնեն անգլերենի գրավոր և բանավոր իմացությունը, ինչը հնարավորություն կտա կատարելագործել մասնագիտական կարողությունները՝ օգտվել օտարալեզու գրականությունից և հաղորդակցվել միջազգային գործընկերների հետ։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը:
Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպվող միայն մեկ դասընթացի։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: