Լրագրող. Աշխատանքի հնարավորություն How2B-ում

Վերջին լուրերը
Լրագրող. Աշխատանքի հնարավորություն How2B-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մենք փնտրում ենք բիզնես և տեխնոլոգիական ոլորտը լուսաբանող լրագրողի, ով կարող է համալրել How2B թիմը:

- Advertisement -
Լրագրող. Աշխատանքի հնարավորություն How2B-ում

Գործառույթներ

— լուսաբանել Հայաստանի գործարար աշխարհի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը՝ պատրաստելով հոդվածներ, հարցազրույցներ, այլ լրագրողական նյութեր,
— պլանավորել և պատրաստել վիդեոռեպորտաժներ,
— տեղյակ լինել բիզնես և տեխնոլոգիական ոլորտի զարգացումներին, այդ նպատակով մասնակցել համապատասխան միջոցառումների, անցկացնել հարցազրույցներ, հանդիպումներ,
— գրել, խմբագրել և հրապարակել բովանդակությունը կայքում:

Պահանջներ

— Բարձրագույն կրթություն
— աշխատանքային փորձ լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում,
— գործարար աշխարհի և տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ գիտելիք և տեղեկացվածություն,
— սոցիալական մեդիայի լավ իմացություն,
— բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
— հաղորդակցվելու գերազանց ունակություններ,
— թիմային աշխատանքի և վերջնաժամկետները պահպանելու ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն,
— ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն:

Դիտարկվում է աշխատանքի ինչպես ամբողջական, այնպես էլ կես դրույքով և freelance համագործակցության տարբերակներ:

Եթե հետաքրքրված եք, կարող եք գրել կամ ուղարկել ինքնակենսագրականներն hr@team2b.am հասցեին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները