Կազմակերպիչ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Վերջնաժամկետ՝ մայիսի 20
Երբ՝ հուլիսի 24-30
Միջոցառման մասին․
Մեկնարկում է «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» նոր կրթական ծրագիրը, որը հնարավորություն կտա խորացնել գիտելիքները և կատարելագործել հմտությունները տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում։
Ծրագիրը նախատեսված է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների սովորողների համար։
2023 թվականին պիլոտային ծրագիրը կիրականացվի ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ,Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտների համար։
Մասնակիցների ընտրությունը կկատարվի մոտիվացիոն նամակների միջոցով: Կընտրվեն տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված և որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։ Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր և խրախուսական նվերներ:
Ճամբարին մասնակցությունն անվճար է։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն է: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: