Team-ը գործարկել է ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին

Վերջին լուրերը
Team-ը գործարկել է ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Team Telecom Armenia-ն գործարկել է Հայաստանի համար ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին, որը կդիվերսիֆիկացնի երկիր մուտք գործող ենթակառուցվածքները՝ բարձրացնելով ինտերնետի անվտանգության մակարդակը։

Ավելի քան 1 Տբ/վ թողունակությամբ նոր կապուղին Հայաստանը Եվրոպայի ամենամեծ տվյալների փոխանակման կենտրոնին՝ Ֆրանկֆուրտին է կապելու Վրաստանով և Ռուսաստանով՝ այլընտրանքային դառնալով արդեն գործող Վրաստան-Սոֆիա կապուղուն, որն անցնում է Սև ծովի հատակով:

- Advertisement -
Team-ը գործարկել է ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք զգալիորեն բարելավել ենք Հայաստանում գործող մագիստրալ ենթակառուցվածքները` նվազագույնի հասցնելով վթարների քանակը, սակայն երկրից դուրս դրանք միևնույն է մնում են անվերահսկելի: Շահագործելով նոր կապուղիներ՝ մենք կանխում ենք միջազգային վթարների դեպքում ինտերնետ հասանելիության խնդիրը և ունենում ռեզերվային ևս մեկ ուղի` բարձրացնելով ինտերնետի հուսալիության ու տեղեկատվական անվտանգության մակարդակը»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մինչ այս ընկերությունն օգտվում էր Վրաստանից և Իրանից եկող կապուղիներից։ Հիշեցնենք, որ Team-ի շնորհիվ Հայաստանը դարձել է նաև ինտերնետի արտահանման տարանցիկ երկիր Մերձավոր Արևելքի 5 երկրների համար։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները