Երկրորդ սերնդի բջջային ցանցը՝ 2G-ն Հայաստանում գործում է 1995 թվականից։ SMS-ներ ուղարկելու հնարավորությունը նույնպես հենց 2G ցանցն է բերել աշխարհ․ «Շարի՛, գալիս եմ»․ սա Հայաստանում ուղարկված առաջին SMS-ն է, որն ուղարկվել է 1998 թվականին։ Կապի նախարարը գրել է այդ ժամանակվա ԱրմենՏել ընկերության տնօրենին․ սիրել են շախմատ խաղալ միասին։ Այսօր 30 տարի գործող 2G ցանցն այլևս չի համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին և Team Telecom Armenia-ն նոյեմբերի 15-ից սկսած փոխարինելու է այն՝ ներդնելով ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ։ 2G-ի սարքավորումները շուտով կհամալրեն ընկերության Կապի թանգարանի նմուշների շարքը՝ դառնալով պատմություն։
Team Telecom Armenia-ն առաջինն է Հայաստանում և տարածաշրջանում դադարեցնում 2G-ի շահագործումը, պատրաստ լինելով կրելու պատասխանատվությունը՝ նորարարական լուծումներն էլ ավելի հասանելի դարձնելով բաժանորդներին։ Այս քայլը հնարավորություն կտա արդիականացնելու բջջային ծածկույթը, բարձրացնելու ցանցի արդյունավետությունը և էականորեն բարելավելու ծառայությունների որակը։
Մանրամասները՝ ռեպորտաժում
Կարդացե՛ք նաև