Team Solutions-ը DigiTec-ին ներկայացրեց «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծումը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Team Solutions-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, այս տարի ևս մասնակցել է Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառմանը՝ հոբելյանական 20-րդ DigiTec-ին՝ ներկայացնելով իր գլխավոր պրոդուկտը՝ «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծումը։

«Զանգեզորը» այսուհետ հնարավորություն է տալիս մեկ հարթակի միջոցով սպասարկելու հաճախորդներից ստացված զանգերը, էլեկտրոնային նամակներն ու սոցիալական հարթակներից ստացված հաղորդագրությունները, ինչը ավելի արդյունավետ է դարձնում սպասարկման գործընթացը:

Team Solutions-ը DigiTec-ին ներկայացրեց «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծումը

«Մեզ համար այս տարին ևս հոբելյանական է, քանի որ մեկ ամսից նշելու ենք մեր գործունեության 5 տարին։ Այս տարիների ընթացքում, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա և մշտապես կատարելագործելով մեր աշխատանքը, կարողացել ենք «Զանգեզորը» վերածել լիարժեք «օմնի-չանել» հարթակի՝ միավորելով զանգերը, էլեկտրոնային նամակները և սոցիալական մեդիայի հաղորդագրությունները: Համակարգի ճկունությունը հնարավորություն է տալիս «Զանգեզորը» հարմարեցնել ցանկացած ոլորտի ընկերության բիզնես գործընթացներին»,-ասում է Team Solutions ընկերության տնօրեն Տաթևիկ Ավագյանը։

Պրոդուկտը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային կոնտակտային կենտրոնների լավագույն փորձը, ապահովում է այլ համակարգերի հետ ճկուն ինտեգրման հնարավորություն, ինչպես նաև ներառում է նորարարական լուծումներ, ինչպիսիք են AI-ով ղեկավարվող՝ խոսքից տեքստ և տեքստից խոսք վերափոխման գործառույթները։

Team Solutions-ը DigiTec-ին ներկայացրեց «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծումը

Այսօր «Զանգեզորը» հաջողությամբ ներդրված է մի շարք մասնավոր ընկերություններում, բանկերում և պետական կառույցներում, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում՝ բարելավելով հաճախորդների և քաղաքացիների սպասարկման որակը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները