Team-ը Գեղարքունիքում գործարկել է 16 միլիոն ԿՎՏԺ տարեկան արտադրանքով արևային կայան

Վերջին լուրերը
Team-ը Գեղարքունիքում գործարկել է 16 միլիոն ԿՎՏԺ տարեկան արտադրանքով արևային կայան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Team ընկերությունների խումբը Գեղարքունիքի մարզում գործարկել է նոր արևային կայան՝ տարեկան մինչև 16 միլիոն կիլովատ/ժամ արտադրող հզորությամբ։ Կայանի արտադրանքը բավարար է մինչև 10 000 բնակչով քաղաքի տարեկան միջին սպառման պահանջարկը բավարարելու համար։

Team-ի նոր կայանն ուղղված է Հայաստանի էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման խթանմանը՝ միաժամանակ աջակցելով վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմանը։ Կառուցման աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր մասնագետներ, այդ թվում՝ Team Systems և Team Construct ընկերությունների թիմերը։

Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը նշում է․
«Team Telecom Armenia-ի միլիոնավոր բաժանորդները և Team Energy էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցից օգտվող տասնյակ հազարավոր վարորդները շարունակաբար ավելացնում են էլեկտրաէներգիայի սպառումը։ Արևային այս հզոր կայանի գործարկմամբ ևս մեկ քայլ ենք անում, որ մեր ծառայությունների աշխատանքն ապահովվի վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Դրա շնորհիվ Team-ի հաճախորդները մասնակից են դառնում կայուն զարգացման և բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մեր հանձնառությանը»։

Արևային կայանների տեղադրման այս ծրագիրը ևս մեկ օրինակ է Team-ի վարած քաղաքականության, որն ուղղված է կանաչ տեխնոլոգիաների ներդրմանն ու կայուն զարգացման խթանմանը՝ ինչպես ընկերության, այնպես էլ տնտեսության ու երկրի մակարդակով։

Ավելին՝ տեսանյութում․

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները