Կապուտակ Սևանն իր ափերում կրկին հյուրընկալել է ամենասպասված ամենամյա վրանային բիզնես ֆորումը՝ «Sevan Startup Summit 2024»-ը, որն արդեն օրեր շարունակ մեկ հարթակում միավորում է շուրջ 150 ստարտափների, ձեռներեցների և ներդրողների։
Ֆորումն այս տարի տեղի է ունենում հուլիսի 21-27-ը՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում։ Միջոցառման շրջանակում տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին:
Այս տարի «Sevan Startup Summit»-ում կազմակերպիչներն ակնկալում են տեսնել 10․000-ից ավելի մասնակից, որոնք լինելու են աշխարհի շուրջ 40 երկրներից։ Summit-ի կազմակերպչական խմբի ղեկավար Վահագն Ռափյանի խոսքով՝ ամեն տարի միջոցառմանը հիմնականում ներգրավված են եղել տարածաշրջանային երկրները՝ Ռուսաստանը, Վրաստանը, Պարսկաստանը, սակայն այս տարի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է։
Ինչպես անցած տարիներին, այս տարի նույնպես Սամմիթի տեխնոլոգիական կարևոր գործընկեր է դարձել Team Telecom Armenia-ն, որը նպատակ ունի խթանել Հայաստանի նորարարական էկոհամակարգը։ Սամիթի շրջանակում Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ներկայացրեց ընկերության նոր Team Energy պրոդուկտը, որը կարելի է ասել մեծ ընկերության ներսում դարձել է «ստարտափ»:
Sevan Startup Summit 2024-ի և այնտեղ Team Telecom Armenia-ի կողմից ներկայացված նորարարական պրոդուկների մասին պատմող մեր տեսանյութը՝ ստորև։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: